
Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքում առաջարկված փոփոխությունները։
«Interpressnews»-ի փոխանցմամբ, 89 պատգամավորներ միաձայն կողմ են քվեարկել օրինագծին։
«Ճանապարհային երթևեկության մասին» մասին օրենքով ուժի մեջ է մտնելու 100 բալանոց համակարգը: Նրանք, ովքեր կտուգանվեն ճանապարհային ոստիկանության կողմից, ամեն անգամ միավորներ կպակասացնեն։ Այդպիսով վարորդական իրավունքից կզրկվեն 100 բալն ամբողջովին սպառած քաղաքացիները: Կխստացվի նաեւ այն խախտումների մոնիտորինգը, որոնք հաճախ վթարների պատճառ են դառնում:
Օրենքն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից։