Խորհրդարանն անդրադառնում է գաղտնալսումների վերաբերյալ նախագահի դիտարկումներին

Վրաստանի խորհրդարանի  իրավաբանական հարցերով հանձնաժողովում սկսվել են գաղտնալսումների վերաբերյալ օրենսդրական փաթեթի առիթով նախագահի դիտարկումների շուրջ քննարկումները: 

Գիորգի Մարգվելաշվիլիի առարկությունները ներկայացնում է նախագահի խորհրդարանական հարցերով քարտուղար Աննա Դոլիձեն:

Երկրի ղեկավարը վետո դնելով հիշյալ  օրենսդրական փաթեթի վրա, այն խորհրդարանին է ուղարկել երկու հիմնական դիտարկմամբ։ Մարգվելաշվիլին գտնում է, որ օպերատիվ-տեխնիկական  գործակալությունը պետք է գործի վարչապետի ենթակայության ներքո, իսկ տեղեկատվական ընկերությունները զերծ մնան պարտադրված չարդարացված ծախսեր իրականացնելուց:

Հիշեցնենք՝  գաղտնալսումների մասին օրենսդրական փաթեթը խորհրդարանը հաստատել է երրորդ ընթերցմամբ մարտի 1-ին:

Խորհրդարանի ընդունած փաթեթի համաձայն՝ պետանվտանգության ծառայության ղեկավարը կընտրի և կոմիտեին հաստատելու կներկայացնի գործակալության ղեկավարի պաշտոնի առնվազն 3 թեկնածու: Հատուկ կոմիտեի կողմից գործակալության հաստատած ղեկավարի թեկնածությունը նշանակելու համար կներկայացվի վարչապետին:

 

Թողնել պատասխան