
Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն ևս մեկ անգամ կոչ է արել նախագահին՝ ուղիղ եթերում քննարկել սահմանադրական փոփոխությունների թեման: Կոբախիձեն հույս ունի, որ Մարգվելաշվիլին կհամաձայնի այս ձևաչափին. «Մենք կարող ենք հասարակությանը լայնորեն ներկայացնել սահմանադրական բարեփոխումների մասին տեղեկատվությունը: Հույս ունեմ՝ նախագահը չի հրաժարվի մասնակցությունից»,- ասել է Կոբախիձեն՝ ցավալի որակելով այն, որ նախագահն առաջին առաջարկից հրաժարվել էր: