Ռուսթավի 2 հեռուստաընկերության փոխանցմամբ, իշխող «Վրացական երազանք»-ում տարաձայնությունները խորանում են: Խորհրդարանի մեծամասնության մի մասը, ըստ հեռուստաընկերության, բացեիբաց խոսում է, որ հնարավոր է պահանջեն խորհրդարանի խոսնակի հրաժարականը:
«Վրացական երազանք»-ի անդամ Դավիթ Ճիճինաձեն հայտարարել է, որ վերջին ժամանակաշրջանում Իրակլի Կոբախիձեն (խորհրդարանի նախագահ) այնպիսի հայտարարություններ է անում, որոնք հակասում են կուսակցության ղեկավար, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի խոսքերին:
Պատգամավորի խոսքով, երբ խորհրդարանի խոսնակը վարչապետի դեմ է դուրս գալիս, մեծամասնությունը, որպես կանոն, աչք չի փակում և պահանջում է նրա հրաժարականը:
«Չեմ հասկանում, որ երեկ կամ երկու օր առաջ «Վրացական երազանք» եկած մարդիկ չեն համաձայնում վարչապետի հայտարարությունների հետ: Կարծում եմ՝ խորհրդարանի խոսնակը մեր շեֆը չէ: Նա մեր կողմից ընտրված երիտասարդ է, ում վստահում ենք, սակայն մեզ համար անընդունելի են մեր գործընկերների մասին նրա վերջին հայտարարությունները, օրինակ այն, որ նման վիրավորական տոնով է խոսում Փոփխաձեի մասին»,-հայտարարել է Ճիճինաձեն:
Ի դեպ, Կոբախիձեն անդրադարձել է Գեդևան Փոփխաձեի՝ կուսակցության շարքերը լքելու փաստին՝ նշելով նաև, որ Փոփխաձեն խորը վիրավորանք է հասցրել իր թիմակիցներին։