
Վրաստանի խորհրդարանն արդյունավետ կերպով չի օգտագործում իր իրավասությունները։
Այս մասին նշված է «Բաց հասարակություն-Վրաստան» հիմնադրամի աջակցությամբ նախաձեռնող խմբի կողմից անցկացված հետազոտության մեջ: Զեկույցն ընդգծում է խորհրդարանի գործունեության մի շարք խնդրահարույց հարցեր՝ նշելով, որ դրանց վերացման դեպքում երկրի օրենսդիր մարմինը կաշխատի միջազգային չափանիշերին համապատասխան:
«Խնդիրներն առկա են նաև տարբեր օրենքներում։ Երկրի վարչապետի ամենամյա հաշվետվության մասին հստակ ամրագրում չկա։ Նույնը վերաբերում է նաև կառավարության հետ հարց ու պատասխանի կարգին և այլն»,- ասված է զեկույցում, որը հեղինակներն արդեն ուղարկել են երկրի պետական տարբեր մարմիններին։