Վրաստանի 9-րդ գումարման խորհրդարանում մեծամասնություն ունեցող «Վրացական երազանքը» արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում է առաջադրելու կուսակցության նոր դեմքերից՝ Սոփիո Քացարավային:
«Interpressnews» պարբերականի հաղորդմամաբ, Քացարավայի թեկնածության վերաբերյալ որոշումն արդեն կայացված է: Քացարավան 2015-2016 թվականներին Մեծ Բրիտանիայում Վրաստանի դեսպանատանը զբաղեցրել է տարբեր պաշտոններ: Մեծ Բրիտանիայի դեսպան Ջասթին ՄըքՔենզի Սմիթը Վրաստանի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունների, հատկապես կրթության ոլորտում հարաբերությունների խորացմանը նպաստելու համար Սոփիո Քացարավային կշնորհվի Միացյալ Թագավորության պատվո շքանշան (MBE): Բացի այս, համաձայն «Interpressnews» պարբերականի, իշխող կուսակցության նոր դեմքը կղեկավարի նաև առողջապահության հանձնաժողովը: