
Նոր գումարման խորհրդարանի առաջին նիստը մինչ խորհրդարանի նոր խոսնակի ընտրությունը կվարի ամենատարեց պատգամավորը: 9-րդ գումարման խորհրդարանի կազմում ամենատարեց պատգամավորը «Վրացական երազանք»-ի ընտրացուցակով ընտրված Ռեւազ Արվելաձեն է, ով 75 տարեկան է: Հաշվի առնելով կանոնակարգը, նորընտիր խորհրդարանի առաջին նիստը կբացի նախագահը, ինչից հետո խոսքը կփոխանցվի Արվելաձեին, որը կվարի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը մինչեւ նոր խոսնակ ընտրելը: