
Վրաստանի Համերաշխության և քաղաքացիական իրավահավասարության պետնախարար Քեթեվան Ցիխելաշվիլին հերքում է այն լուրերը, թե երկրում քաղաքական ճգնաժամ է հասունանում։
«Վրաստանում որևէ քաղաքական ճգնաժամ գոյություն չունի, Վրաստանի խորհրդարանի անդամները շուտով կհարթեն հարաբերությունները»,-այս մասին հայտարարել է նախարարը՝ մեկնաբանելով խորհրդարանական մեծամասնությունում գոյություն ունեցող բախումների մասին հարցը:
«Չեմ կարծում, որ պատգամավորների միջև տարաձայնությունները քաղաքական ճգնաժամի հիմք են հանդիսանում»,-հայտարարել է Ցիխելաշվիլին:
Խորհրդարանի խոսնակին պաշտոնազուրկ անելու մասին լուրը, ըստ նախարարի, հնարավոր է իրականությանը չի համապատասխանում:
Հիշեցնենք՝ Վրացական երազանքի պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն անդրադառնալով խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հայտարարություններին, ասել էր՝ երբ խորհրդարանի խոսնակը վարչապետի դեմ է դուրս գալիս, մեծամասնությունը, որպես կանոն, աչք չի փակում և պահանջում է նրա հրաժարականը: