
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն անդրադարձել է Գերմանիայի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների այցին և խոսել առանց մուտքի արտոնագրի ռեժիմին վերաբերող խնդիրներից:
Իրակլի Կոբախիձեի հայտարարության համաձայն, անհրաժեշտության դեպքում Վրաստանի խորհրդարանը օրենսդրական փոփոխություններ կընդունի՝ վիզայի ազատականացման շրջանակներում խնդիրների ու բարդությունների կանխարգելման համար:
«Դադարեցման հարց որևէ երկրի կողմից դրված չէ: Ինչ վերաբերում է մեր վերաբերմունքին, ապա պետք է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկենք, որպեսզի գործընթացը սխալ ուղղությամբ չզարգանա: Խորհրդարանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում օրենսդրական փոփոխություններ ընդունել՝ խնդիրների ու բարդությունների կանխարգելման համար»,- հայտարարել է Կոբախիձեն: