
«Մենք լիակատար աջակցություն կցուցաբերենք 2017 թվականի պետական բյուջեի նախագծին, ինչպես նաեւ կառավարության տնտեսական ծրագրերին»,- Այս մասին դեկտեմբերի 12-ին հայտարարել է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Կոբախիձեի գնահատմամբ, կառավարության բյուջետային նախագծերը ուղղված են երկրում առկա մարտահրավերների հաղթահարմանը:
«Բյուջետային նախագիծը դրական է գնահատվել նաև մեր միջազգային գործընկերների կողմից, այդ թվում Համաշխարհային բանկի և ԱՄՆ-ի դեսպանատան ներկայացուցիչների կողմից: Բյուջետային նախագծի և տնտեսական ծրագրերի շուրջ երկար քննարկումներ ենք ունեցել և եկել ենք համաձայնության, առ այն, որ տնեսական ծրագրերն ու բյուջետային նախագծերը կստանան մեր աջակցությունը»:
Տեղեկացնում է«Interpressnews.ge»-ն: