Վրաստանում Խորհրդարանական մեծամասնության առաջնորդներից Արչիլ Թալակաձեն պահանջում է հետաքննություն սկսել «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի եւ Թբիլիսիի քաղաքային դատարանի նախկին ղեկավար Մամուկա Ախվլեդիանիի հեռախոսազրույցի ձայնագրության հարցով:
Թալակվաձեն փետրվարի 14-ին հրավիրած ասուլիսում անհրաժեշտ է համարել արագ և արդյունավետ հետաքննության անցկացումը՝ հաշվի առնելով, որ փորձաքննությունը հաստատել է Գվարամիա-Ախվլեդիանի ձայնագրության նույնականությունը:
«Հիմա, երբ պարզ են Գվարամիա-Ախվլեդիանի կոռուպցիոն հետաքրքրությունները, Վրաստանի դատախազությունը պետք է այս ամենին իրավական գնահատական տա»,-ասել է նա՝ ավելացնելով, որ հասարակությունը պետք է իմանա, թե զրույցի ընթացքում Գվարամիան ինչպես է դատարանի այն ժամանակվա ղեկավարին (Մամուկա Ախվլեդիանիին) սկանդալային հրաժարականով պաշտոնաթող լինելու դիմաց միլիոններ առաջարկում:
«Այս խոսակցությունից եզրակացնում ենք, որ Գվարամիան կոպիտ կերպով խառնվում է դարարանի գործունեության մեջ»- ասել է խորհրդարանական մեծամասնության անդամը: