
Խորհրդարանական մեծամասնությունը կմասնակցի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի նախաձեռնությամբ գերագույն դատարանի ղեկավարի թեկնածուի ընտրության հարցով անցկացվելիք քննարկումներին:
«Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն Interpressnews լրատվականին ասել է, որ նախագահի ձեռնարկած քննարկումները որոշ խաղի մաս են, չնայած դրան, քննարկումներին անպայման մասնակցություն կունենան:
«Այս քննարկումները ձևական բնույթ են կրում: Մենք մի քանի անգամ հայտարարել ենք, որ թերահավատորեն ենք վերաբերում նախաձեռնությանը, քանի որ շատ դեպքերում նա (նախագահը) դատական համակարգում տարբեր պաշտոններում ներկայացրել է սեփական վարչակազմի աշխատակիցներին և հարազատներին: Այդ պատճառով մենք մտածում ենք, որ սա ևս հերթական ինչ-որ խաղի մաս է կազմում: Մենք, սակայն, հարգում ենք օրենքն ու Սահմանադրությունը և կմասնակցենք քննարկումներին»,- հայտարարել է Մդինարաձեն։