Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը Գերագույն դատարանի ղեկավարի թեկնածուի ընտրության հարցով նախագահի հետ հանդիպելու որոշումը փոխել է: Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալակվաձեն հայտարարել է, որ գործընթացին ներգրավվելու իմաստ չեն տեսնում:
«Մեր ակնկալիքները, որ նախագահը Գերագույն դատարանի ղեկավարի պաշտոնում անկախ թեկնածու կընտրի, վատատեսական են: Անցյալը ցույց է տվել, որ նախագահի կողմից առաջադրված դատավորների հարցով խորհրդակցություններն էական ազդեցություն չեն ունեցել վերջնական որոշման վրա: Որպես կանոն, նախագահը, դատարանի պատասխանատու պաշտոններում նշանակել է իր աշխատակիցներին»,- հայտարարել է Թալակվաձեն:
Նշենք, որ գործող Սահմանադրության համաձայն, գերագույն դատարանի ղեկավարի թեկնածուին խորհրդարանին է ներկայացնում նախագահը: Նոր Սահմանադրությամբ, թեկնածության լիազորությունն անցնում է Արդարադատութան բարձագույն խորհրդին: