«Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Գիորգի Կախիանին հայտարարել է, որ խորհրդարանական մեծամասնության այսօր նախատեսված նիստի հնարավոր հետաձգման պատճառն այն է, որ պատգամավորների մի մասը Քութայիսիում չէ։ Ըստ նրա, նիստին մասնակցելու ցանկություն, սակայն, բոլորն ունեն:
«Ամենայն հավանականությամբ նիստն այսօր տեղի չի ունենա, քանի որ մեծամասնության պատգամավորների մի մասը Քութայիսիում չէ: Այդ պատճառով այժմ խոսակցություններ են ընթանում նիստը կազմակերպել խորհրդարանի Թբիլիսիի մասնաշենքում»,-հայտարարել է Գիորգի Կախիանին:
Տեղեկացնենք, որ նիստի հնարավոր հետաձգման մասին հայտնել է խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի ղեկավար Էկա Բեսելիան։