Խորհրդարանական մեծամասնության նիստը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 19-ին, Վրաստանի խորհրդարանի Քութայիսիի մասնաշենքում: Այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:
«Խորհրդարանական մեծամասնությունը վաղը ժամը 21:00-ին է հանդիպելու: Ինչ վերաբերում է օրակարգին, ապա պլանավորվում է քննարկումներ անցկացնել ներկայումս տեղի ունեցող հարցերի վերաբերյալ: Կքննարկենք այս պահին խորհրդարանական մեծամասնության ներսում առկա խնդիրները»,- նշել է Իրակլի Կոբախիձեն: