«Վրացական երազանքը» հրապարակել է խորհրդրանական պաշտոնների հավակնող թեկնածուների ցուցակը: Իշխող կուսակցության քաղաքային խորհրդի նիստի և սահմանադրական մեծամասնության հավաքի արդյունքում որոշվել է, որ Իրակլի Կոբախիձեն լինելու է խորհրդարանի նախագահ, Թամար Չուգոշվիլին՝ առաջին տեղակալ, Գեորգի Վոլսկին, Զվիադ Ձիձիգուրին և Իլիա Նակաշիձեն՝ տեղակալներ: Արչիլ Թալակվաձեն նշանակվելու է խորհրդրանական մեծամասնության առաջնորդ:
Օթար Դանելիան՝ գյուղատնտեսական հարցերով հանձնաժողովի ղեկավար:
Մարիամ Ջաշին՝ Կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողովի ղեկավար:
Կախա Կուչավան՝ Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության հանձնաժողովի ղեկավար:
Ռոման Կակուլիան՝ Տնտեսական քաղաքականության հարցերով հանձնաժողովի ղեկավար:
Զվիադ Կվաչանտիրաձեն՝ Սփյուռքի և Կովկասի հարցերով հանձնաժողովի նախագահ:
Թամար Խուլորդավան՝ Եվրաինտեգրման հանձնաժողովի ղեկավար:
Իրակլի Սեսիաշվիլին՝ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ:
Գեորգի Լիլուաշվիլին՝ ռեգիոնալ քաղաքականության և ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ:
Սոֆո Կացարավան՝ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ:
Էկա Բեսելիան՝ իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ :
Իրակլի Կովզանաձեն՝ Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ:
Ակակի Զոիձեն՝ Առողջապահության և սոցիալական հարցերով հանձնաժողովի նախագահ:
Կուսակցության տեղեկատվության համաձայն՝ շարունակվում են Մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիական ինտերգրման և սպորտի ու երիտասարդության հարցերով հանձնաժողովների ղեկավար պաշտոնների ընտրության շուրջ քննարկումները: