Խորհրդարանական ղեկավար ամբիոնում փոխխոսնակի պաշտոն «Վրացական երազանքից» եւ «Միացյալ ազգային շարժումից» բացի հավանաբար կստանա նաեւ «Հայրենասերների դաշինքի»-ը: Ըստ խորհրդարանի կանոնակարգի` խորհրդարանի տեղակալի թեկնածության իրավունք ունեն այն կուսակցությունները կամ պատգամավորական խմբերը, որոնք խորհրդարանական ընտրությունների 5 տոկոսանոց շեմն անցել են եւ միավորված չեն մեծամասնության հետ: Դատելով ԿԸՀ-ի նախնական տվյալներից` խորհրդարանի մեկական փոխխոսնակ կունենան «Միացյալ ազգային շարժում»-ը եւ «Հայրենասերների դաշինք»-ը: Սրանից բացի, մեկ փոխխոսնակն էլ պետք է ընտրվի Աջարիայի ինքնավար հանրապետությունից մեծամասնական կարգով ընտրված պատգամավորներից: Փոխխոսնակի 3-ից ոչ ավելի թեկնածու կարող է ներկայացնել մեծամասնությունը: