Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործով ստեղծված խորհրդարանական հետաքննչական հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա հունիսի 13-ին, Քութայիսիում:
«Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն լրագրողներին տեղեկացրել է, որ մինչ այդ հանձնաժողովի անդամները կծանոթանան գործի նյութերին, որոնք դատարանից և դատախազությունից խորհրդարան են ուղարկվել:
«Գործի նյութերի հետ ծանոթանալուց հետո կքննարկենք, թե ում և երբ ենք կանչելու նիստին: Կարծում եմ առաջին հերթին պետք է լսենք սպանված անչափահասների ծնողներին և ավելի մանրամասնորեն ծանոթանանք նրանց պահանջներին, ապա որոշենք քայլերի հերթականությունը»,- հայտարարել է Մդինարաձեն:
Հիշեցնենք, որ Խորավայի փողոցում անչափահասների սպանության գործով ստեղծվել է խորհրդարանական ժամանակավոր հետաքննչական հանձնաժողով: