Վերջերս Ջավախքում ունեցած հանդիպման ժամանակ, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հայտնի հայտարարության վերաբերյալ Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլին Ալիքի հետ զրույցում ասաց.
«Իհարկե մեկնաբանությունը շատ սխալ էր։ Պետք է խոսել ոչ թե ասիմիլյացիայի (ուծացման) այլեւ ինտեգրացիայի մասին։ Դրա համար շատ կարևոր է իրականացնել բազմաթիվ ծրագրեր, որպեսզի էթնիկ փոքրամասնությունները կարողանան ներգրավվել հասարակական և քաղաքական կյանքում: Դա կլինի թե՛ պետական լեզվի ուսուցման տարբեր ծրագրերի, թե՛ այլ ծառայությունների ու ծրագրերի միջոցով: Այս դեպքում խոսել ասիմիլյացիայի մասին պարզապես անհանդուրժելի է:»
Հիշեցնենք, սեպտեմբերի 20-ին Ջավախքում մամուլի հետ հանդիպման ժամանակ Իվանիշվիլին հայտարարել էր, որ պետական լեզվի չիմացության պատճառով մարդիկ չեն կարողանում ասիմիլյացվեն, որպեսզի պետական պաշտոններ զբաղեցնեն: