Թբիլիսիի հրշեջ-փրկարարական ծառայության ջոկատներն արդեն մեկ ժամից ավելի է փորձում են մարել Դիդուբե թաղամասի Էլիավա փողոցում շինանյութի ամենամեծ շուկաներից մեկում բռնկված հրդեհը: Մոբիլիզացվել է 17 մարտական հաշվարկ: Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկատվության՝ հրդեհի մասին ահազանգը ստացվել է 21:30-ին: Այրվում է ավտոպահեստամասերի շուկան, տուժածներ չկան:
Տեսանյութը՝ Ռուսթավի 2-ի ֆեյսբուքյան էջից
https://www.facebook.com/rustavi2/videos/vb.111645282212899/1616268201750592/?type=2&theater