
Խոնիի և Վանի միավորված ընտրատարածքում վաղը միջանկյալ ընտրություններ կանցկացվեն, այս մասին տեղեկացնում է Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Նշվում է, որ քվեարկության համար ամեն բան պատրաստ է: Ընտրությունները կանցկացվեն 60 ընտրատեղամասում, որտեղ ընդհանուր առմամբ գրանցված է 48 հազար ընտրող: Ընտրություններին մասնակցելու է 6 թեկնածու:
Ընտրություններում դիտորդական առաքելություն կիրականացնի 26 կազմակերպություն, որոնցից երեքը միջազգային: