Վրաստանի Պաշտպանության նախկին նախարար Թինա Խիդաշելին քննադատել է Վրաստանի «Հայրենասերների դաշինք» խմբակցության ներկայացուցիչների Մոսկվա կատարած այցը։
«Նրանք մեկ խնդիր ունեն՝ Կրեմլի պատեր ներքո փոխարինել վրացական այն քաղաքական գործիչներին, ովքեր մինչ այդ հայտնի էին Մոսկվայում»,-հայտարարել է Խիդաշելին՝ վստահեցնելով, որ Վրաստանը որևէ օգուտ չի կարող քաղել այս այցից:
«Ընդամենը նոր լուսանկարներ կունենանք «Поклонная гора»-ից: Սա է լինելու այս հանդիպման արդյունքը: Եթե մինչ այս, Ռուսաստան այցելող միայն արտախորհրդարանական ուժեր ունեինք, ապա հիմա նրանք խորհրդարանի ամբիոնից ելույթ ունեցողներն են: Ռուսաստանի համար, իհարկե, սա շատ օգտակար այց է»,- հայտարարել է Խիդաշելին:
Հիշեցնենք՝ հուլիսի 10-ին Վրաստանի «Հայրենասերների դաշինք» կուսակցության ներկայացուցիչները մեկնել են Մոսկվա՝ հանդիպելու պեդումայի անդամների հետ: