
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, այժմ Զեստաֆոնի քաղաքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Թինաթին Խիդաշելին դիմել է երկրի իշխանություններին ու կրթության և գիտության նախարարին։
«Շրջաններում իրավիիճակը չի տարբերվում 2012թ․տիրող իրավիճակից․ շարունակվում է մանկավարժների նկատմամբ շանտաժն ու ահաբեկումը։ Նույն կերպ, մանկավարժներին իրենց կամքին հակառակ տանում են տարբեր հանդիպումների, ստիպում ընտրություն կատարել իշխանությունների օգտին: Ես ուզում եմ հավատալ, որ պարոն Ջեջելավան (ԿԳ նախարար) չի մասնակցում այս ամենին»,-ասել է Խադաշելին՝ ԿԳՆ ենթակայության տակ գտնվող ռեսուրս կենտրոններին զգոնության կոչ անելով։
«Մենք միասին անցյալում ենք թողել Սահակաշվիլիի ռեժիմի բացասական երևույթները, երբ քաղաքացուն ահաբեկելն ու շանտաժի ենթարկելը սովորակն էր դարձել: Պետք է ամեն ինչ անել դրանից զերծ մնալու համար»,-տեղեկացնում է «interpressnews.ge»-ն: