«Kvira.ge»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանական ընտրությունների մասնակցության համար, երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովին պաշտոնական հայտ է ներկայացրել 14 կուսակցություն:
Դրանցից 4-ն արդեն գրանցվել է, իսկ մնացածը գրանցման փուլում են: ԿԸՀ-ի փոխանցմամբ` գրանցված են «Ժողովրդի իշխանություն», «Դավիթ Թևսաձեն` Վրաստանի խաղաղության համար», «Զվիադի ճանապարհը հանուն Տիրոջ» և «Միավորված ժողովրդավարական շարժում» կուսակցությունները: Զուգահեռաբար, գրանցման ընթացակարգերն են անցնում ՝ «Վրաստանի կոմունիստական կուսակցութուն՝ Ստալինյաններ», «Վրաստան», «Մեր հայրենիքը», «Աշխատավորների սոցիալիստական կուսակցություն», «Ժողովրդական կուսակցություն», «Փրկենք Վրաստանը և վրացիներին», «Եվրոպական դեմոկրատներ», «Վրաստանի պահպանողական կուսակցություն», «Վրաստանի ազգային միասնություն», «Կվարացխելիա՝ սոցիալիստներ» կուսակցությունները:
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2016 թ. հոկտեմբերի 8-ին: