Խաշուրի քաղաքում դպրոցականների միջև բռնկված վեճը վերածվել է ծեծկռտուքի, արդյունքում երկու անչափահաս է վիրավորվել: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:
Գերատեսչության փոխանցմամբ` վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Ամենայն հավանականությամբ, նրանք վիրավորվել են սառը զենքից հասցված հարվածներից:
ՆԳՆ-ի տեղեկատվությամբ, հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 19-109 հոդվածի հատկանիշներով, ինչը ենթադրում է սպանության փորձ, պատիժը կազմում է 11-14 տարի ազատազրկում: Մեղավորներին գտնելու նպատակով ձեռնարկված միջոցառումները շարունակվում են։