
Խաշուրիի շրջանի Ցեդանի գյուղի անտառում բռնկված հրդեհը տեղայնացվել է: Interpressnews-ին արտակարգ իրավիճակների ծառայությունից տեղեկացրել են, որ ողջ օրվա ընթացքում կշարունակվեն հրդեհաշիջման աշխատանքները:
Այսօր վաղ առավոտից աշխատանքներին միացել է նաև ՆԳՆ-ի ուղղաթիռը:
Հիշեցնենք, որ տեղում աշխատում է 220 հրշեջ-փրկարար, 17 միավոր հրշեջ մեքենա, այդ թվում անտառի հրդեհի կասեցման հատուկ տեխնիկան:
Ցեդանի գյուղի անտառի հրդեհի դեմ արդեն երկու օր են պայքարում: