
Զուգդիդի քաղաքի Ռուսթավելի փողոցում գտնվող «Լենդո» միկրոֆինանսական կազմակերպությունը կողոպտել են: Նախնական տեղեկատվության համաձայն` մեկ մարդ է հարձակվել՝ տանելով 5 հազար լարի:
Կազմակերպության աշխատակիցների խոսքերով, անհայտ անձը զենք է ունեցել, սակայն ավելի ուշ պարզվել է, որ կողոպուտը կատարվել է խաղալիք ատրճանակի օգնությամբ: Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ մեղավորին գտնելու համար հետաքննություն է ընթանում: