Լևոն Սարկիսով. «Լեռներից լավ կարող են լինել միայն լեռները»:


Լևոն Սարկիսով: Մեր ժամանակների հերոս. Այս բնութագիրն էին տալիս ներկաները, ովքեր եկել էին ծանոթանալու և իրենց հարցերն ուղղելու լենգենդար հայ լեռնագնացին:
Հանդիպման նախաձեռնողը և վայրը Վիրահայոց թեմի «Հայարտուն»  կրթամշակութային կենտրոնն էր:  Կենտրոնի տնօրեն Լևոն Չիդիլյանն ասում է` լեգենդար լեռնագնացն այսքան ժամանակ ապրել է մեր կողքին`Թբիլիսիում, սակայն նոր են բացահայտել, երևի նրա անսահման համեստությունն է պատճառը.

«Շատ հաճախ մենք հիշում ենք այն մարդկանց, որոնք անցավորներ են, որ մեծ հետք են թողել, բայց մոռանում ենք այն կենդանի լեգենդների մասին, որոնք ապրում են մեր կողքին և հենց կենդանի օրինակ պետք է ծառայեն, ոչ թե պատմություն դառնան, այլեւ նոր օրինակ ծառայեն: Մենք աշխատոմ ենք միշտ գնահատել այդ մարդկանց, որ իրականում այսօր են ապրում ևս տեղծագործում, որ մարդիկ ճանաչեն ու իմանան այսօրվա հերոսին»:

Ալյասկայի Մակ-Քինլի լեռը, որն Ամերիկյան մայրցամաքի ամենաբարձր գագաթն է` ծովի մակարդակից 6194 մետրբարձրությամբ, հեշտ տրվող բարձունքներից չէ, Լեւ Սարկիսովն  այն նվաճել է երկու անգամ:

Նա առաջինն էր, որ հաշմանդամություն ունեցող անձանցից կազմված խիզախների խմբին հասցրեց Կազբեգ լեռան գագաթը` հաստատելով, որ մարդկային կամքն ավելի ուժեղ է, քան ճակատագրի հեգնանքը, որ հնարավոր է խախտել կյանքի գծած սահմանները: Տարբեր երկրներից հավաքված ` ողնաշարի վնասվածնքեր ունեցող երիտասարդերի սայլակները Սարկիսովը փոխարինեց սահնակներով,  եւ արվեց անհնարինը:

Դաժան պայքարից հետո առողջ մարդկանց համար անհաս թվացողԿազբեգի բարձունքը նվաճվում է` հատուկ կարիքավոր երիտասարդների կողմից: Ավելի ուշ, տղաների մասին նկարահանվեց «Լավատեսության էտյուդներ» ֆիլմը, որտեղ, ի դեպ, խումբը ղեկավարած լեռնագնացի մասին ոչ մի խոսք կամ կադր չկա` իր խնդրանքով:

Ֆիլմը ցուցադրվեց «Հայարտուն» կենտրոնի ԳալուստԳյուլբենկյան դահլիճում, հաջորդեց հարց ու պատասխան, ապա նաև երկրորդ` «Էվերեստ, նվաճման ժամանակագրություն» ֆիլմը:

Սարկիսովն առաջին հայն է, ով նվաճել է Էվերեստի բարձունքը, ընդ որում` Գինեսի ռեկորդակիր է` որպես Էվերեստի գագաթ հասած ամենատարեց լեռնագնաց:Արարատ լեռան գագաթ հասել է 4 անգամ` չնայած խիստ արգելքներին ու մեծ ռիսկին` տեղ հասցնելով նաև հայկական եռագույնը:  Այսօր ժպիտով է հիշում` ինչպես տեղում մտածեց և իրագործեց` եռագույնը տեղ հասցնելու ծրագիրը.

12525307_900837590033054_7300194190513914905_o«Դրոշը տեղ հասցնելը մեծ ռիսկ է, շատ բարդ գործ: Եթե ուսապարկումդ գտնեն հայկական դրոշը, կարող են ձերբակալել: Երբ Բայազեթ հասանք, ես տղաների հետ խանութ մտա, այնտեղ կտորեղենի մեծ ընտրություն կար: Վաճառողին ասում եմ` լսիր, կինս խալաթ կարելու համար երեք գույնի կտոր է պատվիրել եւ ընտրում եմ  հայկական դրոշի գույները: Գնեցի, հետո հյուրանոցում նստած` կարում էի դրոշը, որը եւ բարձրացրինք Արարատի գագաթը»:

Իր մասնագիտությունը բնութագրելիս Լեւոն Սարկիսովն ասում է` « սա ֆուտբոլ չէ, ոչ էլ այլ խաղ: Լեռներում ուրիշ մակարդակի եղբայրություն է: Դու ես ու պարանը»:Պատմում է, որ բազմիցս ստիպված է եղել փրկել պարանից պոկված ընկերներին, քիչ չի եղել, որ ինքն է հայտնվել կյանքի ու մահվան սահմանագծում: Ընկերներից շատերը հավերժ մնացել են սառցե լեռներում:

Լև Սարկոսովն ապրում է Վրաստանում: Երկրի բարձրաստիճան պետական պաշտոնյաների կողմից բազմիցս մեդալների և պարգևների է արժանացել, ինչը չի կարելի ասել պատմական հայրենիքի ղեկավարների մասին:

Հատուկ հպարտությամբ է խոսում ընտրած մասնագիտության մասին, ասում, որ այսօր էլ, 70-ն անց տարիքում պատրաստ է բռնել անհաս լեռների ճանապարհը, կրկնելով իր կարգախոսը` «լեռներից լավ կարող են լինել միայն լեռները»:

Թողնել պատասխան