
Թբիլիսում շարունակվում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը:
Քառորդ եզրափակչի երկրորդ դասական պարտիայում Արոնյանը, ով մրցում էր Վասիլի Իվանչուկի հետ, խաղում էր սև խաղաքարերով: Մոտ 5 ժամ ձգված պարտիան ավարտվեց 71-րդ քայլին` ոչ-ոքի արդյունքով: Հիշեցնենք` նախօրեին Արոնյանը սպիտակ ֆիգուրներով հաղթեց Իվանչուկին: Կիսաեզրափակիչում Արոնյանը կհանդիպի Սվիդլեր – Լագրավ խաղի հաղթողի հետ։
Աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվում է սեպտեմբերի 2-ից 28-ը Թբիլիսիում: Հանգստյան օրերն են` սեպտեմբերի 18-ը և 22-ը: