
«Ալիք մեդիա» լրատվական գործակալությունը հայտարարում է մրցույթ լրագրողի թափուր աշխատատեղի համար: Մրցույթին կարող են մասնակցել Վրաստանում բնակվող 18 տարին լրացած, վրացերենին եւ հայերենին տիրապետող անձինք: Ռուսերենի եւ անգլերենի իմացությունը, ինչպես նաեւ նախկինում լրագրողի աշխատանքային փորձառությունը ցանկալի է:
Թափուր աշխատատեղի մրցույթին մասնակցելու համար կարող եք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) եւ 1 էջը չգերազանցող հայերեն լեզվով «մոտիվացիոն նամակ»-ը` info@aliq.ge էլեկտրոնային հասցեին: Հայտի նամակը խնդրում ենք վերնագրել` «Լրագրողի թափուր աշխատատեղ»:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս. թ. մարտի 9-ը: