«Լսարան 115»-ի բողոքի ակցիան Թբիլիսիի գրախանութում (տեսանյութ)

Թբիլիսիի Վակե թաղամասում տեղակայված «Բիբլուս գալերեա» գրախանությում «Լսարան 115» ուսանողական շարժման անդամներ են ներխուժել: Նրանք բողոքել են գրախանությում իրականացվող փոփոխությունների` մասնավորապես 2 աշխատակցի աշխատանքից ազատելու դեմ: Տեղի ունեցածի պատճառով ժամանակավորապես կասեցվել է աշխատանքային գործընթացը:

Ինչպես «Ինտերպրեսնյուս» լրատվականին փպխանցել է «Բիբլուս»-ի տնօրեն Իրակլի Գագնիձեն, «Լսարան 115»-ի անդաները խառնաշփոթ են ստեղծել` խաթարելով աշխատանքային գործընթացը:

«Լսարան 115-ի անդամների կողմից ագրեսիվ վարքագիծ է դրսեւորվել: Աշխատանքից ազատվել են 2 աշխատակից, առաջինը՝ կազմակերպության ռեսուրսների սխալ օգտագործման եւ մնացած աշխատակիցներին վիրավորելու, մյուսը՝ փորձաշրջան անցնելիս, կազմակերպության ներքին օրենքները խախտելու համար: Սա նպատակաուղղված արշավ է «Բիբլուսի» դեմ, որը մեկնարկել է 1 շաբաթ առաջ, երբ հրապարակվել է 6 աշխատակցի տեսաուղերձը: Տեսանյութում ներկայացված փաստերը կեղծ էին եւ դրանց համար իրավաբանական ճանապարհով ենք պատասխան պահանջելու»,- հայտարարել է գրախանութի տնօրեն Իրակլի Գագնիձեն:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ՝

https://www.facebook.com/auditorium115/videos/688661957982961/

Թողնել պատասխան