
Իրավապահները 12 քաղաքացու են ձերբակալել՝ Լոնդոնի ահաբեկչության մասնակցության կասկածանքով: Հաղորդում է «РИА Новости»-ն: Նշվում է, որ ձերբակալվածներից չորսը կանայք են:
Հիշեցնենք, որ կիրակի օրը Լոնդոնի կենտրոնում ահաբեկչություն է տեղի ունեցել: Երեք ահաբեկիչներ նախ Լոնդոնյան կամրջին միկորավտոբուսով մխրճվել են մարդկանց մեջ, ապա դուրս եկել մեքենաներից և դանակներով հարձակվել անցորդների վրա: Հարձակման զոհ է դարձել յոթ մարդ, 48-ը տարբեր վնասվածքներ են ստացել: Ոստիկանությունը մի քանի րոպեում չեզքոքացրել է հարձակվողներին:
Բրիտանիայի իշխանությունները տեղի ունեցածը որակել են որպես ահաբեկչություն: