Հունիսի 11-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ վերաօծվել է Ախալքալաքի շրջանի Լոմատուրցխ գյուղի վերակառուցված Սուրբ Փրկիչ եկեղեցին:
Առաջին անգամ 111 տարի առաջ օծված եկեղեցին խորհրդային տարիներին ծառայել է որպես կոլտնտեսության պահեստ, սրահ` մնալով անուշադրության մատնված: Այսօր Սուրբ Փրկչի վերականգնումը հնարավոր է դարձել գյուղի բնակիչներ Արթուր և Սեդրակ Խաչատրյանների, ինչպես նաև համագյուղացիների մասնակցությամբ:
Լոմատուրցխ գյուղի եկեղեցու վերաօծման արարողությանը մասնակցել են Սամցխե Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Բաբկեն վարդապետ Սալբիյանը, Նինոծմինդա-Ախալքալաքի շրջանից մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը, Ախալքալաքի ժողովրդական ժողովի նաագահ Համլետ Մովսիսյանը, շրջանային խոհրդի նախագահ Էդուարդ Աղասարյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետազոտողներ Սոնա Ներսիսյանը և Լուսինե Տանաջյանը, Տորոնտոյի Սուրբ Երրորդություն եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ Օհան Օհանիսյանը և այլոք:
Armenianchurch.ge-ի փոխանցմամբ` Լոմատուրցխ գյուղի բնակիչները 1829 թվականին գաղթել են Էրզրումի Բասեն գավառի Ալվար և Բահար գյուղերից: Սուրբ Փրկիչ եկեղեցին կառուցվել է 1906 թվականին: