Պաշտոնական այցով Լիտվայում գտնվող Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հանդիպում է ունեցել Լիտվայի Սեյմի (խորհրդարանի) ղեկավար Վիկտորաս Պրանցկետիսի հետ։
Նախագահի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների միջեւ խորհրդարանական հարաբերությունների զարգացման, միջազգային հարթակներում տարբեր ձևաչափերով համագործակցությունը խորացնելու հարցը:
Կողմերը անդրադարձել են նաև հարցին, թե ինչպես կարող է Լիտվան օգտակար լինել Վրաստանի Եվրաատլանտյան ինտեգրման գործընթացում:
Լիտվայի խորհրդարանի ղեկավարը ևս մեկ անգամ աջակցություն է հայտնել Վրաստանի ինքնիշխանությանը:
Վրաստանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են նախագահի աշխատակազմի ղեկավար Գիորգի Աբաշիշվիլին, Անվտանգության խորհրդի քարտուղար Դավիթ Ռաքվիաշվիլին, նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով քարտուղար Թենգիզ Փխալաձեն, Լիտվայում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խաթունա Սալուքվաձեն։
Նախագահի պատվիրակության կազմում Լատվիա են մեկնել նաև երկրի ընդդիմադիր կուսացությունների ներկայացուցիչները՝ «Վրաստանի հայրենասերներ» կուսակցության պատգամավոր Ադա Մարշանիան, «Միացյալ ազգային շարժման» անդամ Ազեր Սուլեյմանովը, «Եվրպական Վրաստան» խմբակցության անդամ Իրակլի Աբեսաձեն: