Լիբիայի Թաջուր քաղաքի բանտում գտնվող վրաստանցի նավաստիներին հանդիպել է փաստաբանական գրասենյակի ներկայացուցիչը, նրանց փոխանցել մթերք և ջուր։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Կահիրեում Վրաստանի դեսպանի հետ հանդիպումից հետո փաստաբանական գրասենյակն իր պատրաստակամությունն էր հայտնել հոգալ բանտարկվածներից մեկի բուժման ծախսերը։
«ԱԳՆ-ն շարունակում է ակտիվ համագործակցել լիբիական կողմի հետ՝ կալանքի տակ գտնվողներին հումանիտար և իրավական օգնություն ցուցաբերելու նպատակով։ Ինչպես հայտնի է, Լիբիայում քաղաքական ծանր իրավիճակն ու զինված հակամարտությունը բարդացնում են վրաստանցի նավաստիների իրավիճակն ու վնասում գործի ընթացքին»,-նշվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ 2017 թվականի օգոստոսին Լիբիայում թուրքական նավ էր առգրավվել, որի նավաստիներից 3-ը վրաստանցիներ են: