
Վրաստանի խորհրդարանի անդամը լիագումար նիստին չգրանցվելու դեպքում պատասխանատվության կենթարկվի՝ աշխատավարձից պահումներ կլինեն:
Համապատասխան փոփոխություն է տեղի ունենալու խորհրդարանի կանոնակարգում, որի համաձայն, եթե խորհրդարանի անդամը լիագումար նիստին օրվա ընթացքում չգրանցվի, յուրաքանչյուր նման դեպքում աշխատավարձից 5 տոկոս կպահվի:
Դրա հետ մեկտեղ, այլ պատասխանատվության կենթարկվեն այն պատգամավորները, ովքեր մեկ ամսվա ընթացքում երկու անգամ չեն գրանցվի լիագումար նիստին:
Կանոնակարգերում փոփոխությունների փաթեթը խորհրդարանին ներկայացրել են խոսնակ Իրակլի Կոբախիձեն, փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին և պատգամավոր Գիորգի Կախիանին: