
Ապրիլի 15-ին Թբիլիսիի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքում ուսանողական ինքնակառավարման մարմինը կազմակերպում է` «Լեռնային Ղարաբաղը և լրագրությունը» խորագրով միջոցառում:
Միջոցառման վերաբերյալ տեղեկատվություն պարունակող ֆեյսբուքյան էջում նշվում է, որ հանդիպմանն են հրավիրված Թբիլիսիի պետական համալսարանի` Հասարակագիտության և քաղաքագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Ռեզո Ճորբենաձեն, «Ռուսթավի 2» հեռուստաալիքի լրագրող Դավիթ Քաշիշվիլին և «Իմեդի» հեռուստաընկերության լրագրող Գուրամ Ռոգավան:
Տարածված տեղեկատվության համաձայն, Ռեզո Ճորբենաձեն կանդրադառնա հակամարտության պատմական և քաղաքական ասպեկտներին, իսկ լրագրողները կխոսեն հակամարտության տարածքում տիրող իրավիճակի մասին, ինչպես նաեւ կներկայացնեն պատերազմական գոտում ունեցած մարտահրավերները: