
Գոդերձի լեռնադահուկային հանգստավայրում ձմեռային սեզոնը պաշտոնապես կբացվի դեկտեմբերի սկզբին, տեղեկացնում է Վրաստանի լեռնային հանգստավայրերի զարգացման գործակալությունը։
Նշվում է, որ հանգստավայրը տնակներում և հյուրանոցներում կարող է միաժամանակ ընդունել շուրջ 8 հազար այցելու։ Այս տարեվեջին Բաթումի-Գոդերձի ուղղությամբ (109 կմ) չորս ամիս կաշխատեն նաև ուղղաթիռներ։
Լեռնադահուկային սեզոնը կբացեն Աջարիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության և լեռնագնացների զարգացման գործակալության ներկայացուցիչները:
Գոդերձին Վրաստանի ամենաերիտասարդ հանգստավայրներից է, որը պաշտոնապես բացվել է 2015 թ. դեկտեմբերին: Այն գտնվում է ծովի մակարդակից 2 հազար 200 մետր բարձրության վրա և համարվում է Աջարիայի ամենաբարձր կետը: