Վրաստանի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին կոչ է անում նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին հրաժարական տալ:
Նաթելաշվիլին անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների փաթեթին, ըստ որի փոխվում է նախագահի ընտրության ուղիղ կարգը, ասել է, որ ստեղծված իրավիճակում Մարգվելաշվիլիի հրաժարականը միակ ելքն է:
«Այս երկրում պետականությունը սահմանադրական ծանր ճգնաժամ է ապրում: Օլիգարխն ուզուրպացրել է իշխանությունը՝ այս անգամ որոշելով ժողովրդից խլել նախագահ ընտրելու իրավունքը։ Մենք, եթե քայլեր չձեռնարկենք, նա դա իրականություն կդարձնի»,- ասել է Նաթելաշվիլին՝ ասելով, որ մինչ այդ նախագահը կարող է հրաժարական տալ՝ երկու ամիս անց կրկին ընտրվելու ակնկալիքով։