
Լեհաստանը նախատեսում է Չինաստանի հետ երկաթուղային կապի համար օգտագործել կասպյան միջանցքը: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը:
Գործակալության տվյալներով, լեհական PKP LHS ընկերությունն արդեն փորձարկել է նոր երթուղին։ Բեռը կանցնի Ուկրաինայով, Սև ծովով և Վրաստանով, Ադրբեջանով, Կասպից ծովով, Ղազախստանով և կհասնի Չինաստան:
«Մենք սկսում գործարկել մի այնպիսի երթուղի, որը ծովայինից կամ օդայինից ավելի էժան է: Այն համապատասխանում է սահմանված պահանջներին, ապահովում բեռների արագ առաքումը սահմանված ժամկետներում»,-ասել է PKP LHS ընկերության ղեկավար Զբիգնև Տրաչիխլեբը: