Լեհաստանի եւ Չեխիայի Արտաքին գործերի նախարարությունները արձագանքել են օրեր առաջ Ցխինվալիի հիվանդանոցում մահացած Վրաստանի քաղաքացի Արչիլ Տատունաշվիլիի մահվանը:
Վրաստանի Արտաքին գործերի նախարարության տեղեկատվությամբ, Լեհաստանի ԱԳՆ-ն իր թվիթերյան էջում հրապարակած հայտարարությունում նշում է՝ անորոշ հանգամանքներում մահացած Արչիլ Տատունաշվիլին դարձել է Վրաստանի տարածքը բռնազավթած Ռուսաստանի հերթական զոհը: Լեհաստանը պահանջում է անհապաղ թափանցիկ հետաքննություն անցկացնել Վրաստանի քաղաքացու մահվան փաստով՝ պատժելով մեղավորներին:
Չեխիայի ԱԳՆ-ն իր թվիթերյան էջում նշել է, որ խորը ցավով է տեղեկացել Ցխինվալիիում մահացած Վրաստանի քաղաքացու հարցի մասին և դատապարտում է Ցխինվալիում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը: