
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայությունը, հղում անելով Վրաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտին, հայտնում է.
Հուլիսի 5-ին, ժամը 10։00-ից Լարսի սահմանային անցակետը փորձնական կբացվի 4×4 թեթև մարդատար մեքենաների համար։ Նախարարությունը խոստանում է առավոտյան տեղեկություն կտրամադրել նաև Լարսի ճանապարհով այլ տիպի մեքենաների (նաև ծանրաքարշ) երթևեկության հնարավորության մասին։