«Դարիալի կիրճում (Վերին Լարսում) եղանակը վատթարացել է: Այս պահին մառախուղ է: Շրջակա միջավայրի պաշտպանության ազգային գործակալության աշխատակիցները տեղում են և իրավիճակի առավել վատթարացման դեպքում, համապատասխան քայլեր կձեռնարկեն»,- տեղեկացնում է «Ռուսթավի 2»-ը: Փորձագետների պնդմամբ, այս պահին սողանքի վտանգ չկա:
Տեղում աշխատող փորձագետների հայտարարության համաձայն՝ սառցադաշտի զանգվածի պոկվելու վտանգը կպահպանվի մինչև հոկտեմբեր:
«Եթե ինչ-որ գործընթացներ վատթարանան, վաղ ահազանգման համակարգերի միջոցով տեղեկատվություն կփոխանցվի համապատասխան գերատեսչությանը: Երեկ իրավիճակն ավելի մեղմ էր, քանի որ սողանքը շարժվում էր 40 կմ/ժամ արագությամբ, ինչը չէր վնասի ենթակառուցվածքները»,- հայտարարել է շրջակա միջավայրի պաշտպանության ազգային գործակալության պետ Թամար Բագրատիան: