Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության վերջին տվյալներով` Լարսի ճանապարհը բաց է:
Մեքենաների ընթացքը վերահսկվում է Վրաստանի ներքին գործերի նախարարության ճանապարհային ոստիկանության կողմից: Առավոտյան 5:30-ից 20:00-ը ճանապարհից կարող են օգտվել ցանկացած տեսակի մեքենաներ` պահպանելով հետևյալ կանոները.
• Արգելված է բեռնատար մեքենաների երկկողմանի երթևեկությունը
• Մեքենաները պետք է շարժվեն տվյալ հատվածով` առանց կանգառների
• Ինտենսիվ տեղումների դեպքում ընթացքը կդադարեցվի
• Երթևեկությունն արգելված է երեկոյան 20:00-ից մինչեւ առավոտյան 5:30-ը