
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Այս մասին հուլիսի 18-ին «Ալիք» մեդիային տեղեկացրել են Վրաստանի ավտոճանապարհների վարչությունից:
Հիշեցնենք՝ հուլիսի 9-ին Վրաստանի ավտոճանապարհների վարչությունը հայտարարություն էր տարածել, որ միջազգային նշանակության ճանապարհի 128-րդ կմ հատվածում լեռան սողանքի պատճառով երթևեկությունն արգելվել է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Դեպքի վայր էր ժամանել Վրաստանի ավտոճանապարհների վարչության ղեկավարությունը: Ճանապարհը մաքրելու համար մոբիլիզացվել է ծանր տեխնիկա: Այս մասին նշված է ճանապարհային վարչության հուլիսի 9-ի հայտարարության մեջ: