
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնվել է և այն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային վարչության տեղեկատվության համաձայն՝ ինտենսիվ աշխատանքների արդյունքում հաջողվել է մաքրել միջազգային նշանակության ավտոճանապարհի անանցանելի հատվածը, մասնավորապես ճանապարհի 29-րդ կիլոմետրը:
Հիշեցնենք՝ ճանապարհի այդ հատվածում ժայռի սողանքի հետևանքով երթևեկությունն ամբողջովին արգելվել էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Դեպարտամենտի հաղորդմամբ՝ այսօր, վաղ առավոտյան տեղում են գտնվել դեպարտամենտի աշխատակիցները, մոբիլիզացված է եղել համապատասխան տեխնիկա:
Տեղեկացնում է Interpressnews.ge-ն: