Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։
Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նախարարության ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է նաև, որ դեռևս արգելվում է Դարիալիի կիրճում՝ ճանապարհի 134-135 կմ հատվածում, մեքենաների կայանումը: