
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Գախարիան լարիի արժեզրկումը համարում է կարճաժամկետ թեմա և սպասում է Վրաստանի ազգային տարադրամի կայունացմանը: Պատասխանելով լարիի փոխարժեքի մասին հարցին, Գախարիան հայտարարել է, որ Վրաստանը փոքր, բաց տնտեսությամբ երկիր է, և հիմնական առևտրային գործընկեր երկրներում կատարվող իրադարձությունները չեն կարող չանդրադառնալ Վրաստանի տնտեսության վրա: Հիշեցնենք, որ լարին շարունակում է արժեզրկվել: Ըստ Վրաստանի կենտրոնական բանկի հրապարակած պաշտոնական տեղեկատվության՝ դեկտեմբերի տասներեքին ամերիկյան մեկ դոլարը հնարավոր էր ձեռք բերել 2.6154 լարիով: