
Վրաստանի կենտրոնական բանկի տվյալներով՝ լարին դոլարի համեմատ արժեզրկվել է 0.15 թեթրիով: 1 դոլարի գինը այժմ կազմում է 2.7846 լարի: Լարիի առավելագույն արժեզրկում գրանցվեց դեկտեմբերի 20-ին:
Վրաստանի ազգային տարադրամն անցյալ ամսվա ընթացքում արժեզրկվել է 30 թեթրիով:
Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ բանկը պատրաստ է օգտագործել բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի դադարեցնի ազգային արժույթի տատանումները: