Վրաստանի կենտրոնական բանկի փոխանցման` մարտի 17-ին գրանցվել է 2016 թվականի` դոլարի ամենացածր փոխարժեքը կազմելով` 1 դոլարի դիմաց 2.32 լարի:
Հաշվի առնելով այն փաստը, որ ըստ Վրաստանի վիճակագրական ազգային ծառայության` 2016 թվականին նվազել են արտերկրից Վրաստան ֆինանսական փոխանցումները` 2015 թվականի հունվարի հետ համեմատ շուրջ 12 տոկոսով: Մինչդեռ Վրաստանից արտահանվող ապրանքների ծավալները նախորդ տարվա միեւնույն ժամանակաշրջանի հետ համեմատ 5 տոկոսով:
Հարց է ծագում` ինչն է պատճառ հանդիսացել վերջին օրերին վրացական ազգային տարադրամի ամրապնդման համար: Այս եւ այլ հարցերի է անդրադարձել տնտեսական հարցերով փորձագետ Էմզար Ջգերենայան, ով խնդրի վերաբերյալ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում կարծիք հայտնեց, որ հաշվի առնելով երկրի տնտեսական վիճակը, լարին պետք է թուլանար: Լարիի ամրապնդվումը փորձագետը կապում է Վրաստանի վարած բյուջետային քաղաքականության, իսկ մասնավորապես` պետական ծախսերի նվազեցման հետ.
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրում նվազել է ապրանքների արտահանումը, ֆինանսական փոխանցումները, ոչ մի կազմակերպություն վարկային տրանշ չի բացել, կարելի էր ենթադրել, որ լարին կթուլանար, բայց այն սկսեց ամրապնդվել շատ արագ տեմպերով: Այստեղ որոշիչ դեր կարող է խաղալ պետությունը` պետական ծախսերի նվազեցման հաշվին: Երբ ծրագրվում է պետական բյուջեն, առաջին քարորդի ծախսային մասը ինչ որ X թիվ է, պետությունը ծրագրում է, որ պետք է ծախսի X –ի` ասենք 80 տոկոսը, ոչ թե ամբողջությամբ, որպեսզի ավելի քիչ քանակությամբ գումար մտնի շրջանառության մեջ, և լարիի վրա ճնշումը նվազի: Երբ գումարի մատակարարումը նվազում է , Լարին ամրապնդվում է» :
Փորձագետի կանխատեսմամբ` շուտով լարին կվերադառնա իր նախկին փոխարժեքին կազմելով մոտ 2,45 հարյուրերորդական լարի 1 դոլարի դիմաց.
«Սա իրականում նշանակում է, որ մենք նվազեցնում ենք ընդհանուր պահանջարկը: Այլ կերպ ասած` նվազեցնում ենք տնտեսական աճի տեմպերը: Բայց սա շարունակական բնույթ չի ունենա, և ապրիլից 1 դոլարը կարժենա մոտ 2,45 լարի: Լարիի ժամանակավոր ամրապնդումը չի հանգեցնի ապրանքի գների զգալի նվազեցմանը: Իհարկե, տրամաբանական է, որ ներմուծվող ապրանքների գները կնվազեն, սակայն փորձը ցույց է տալիս, որ գնային տարբերությունը չնչին է » :
Վերջին 1 տարվա ընթացքում վրացական լարին էական տատանումների է ենթարկվել: 2016 թվականին դոլարի հանդեպ լարիի ամենաբարձր փոխարժեքը սահմանվել է հունվարի 27-ին` հասնելով ամերիկյան 1 դոլարի դիմաց 2 եւ կես լարիի: